
Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնում է Իրան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի 22-ին մեկնելու է Իրան:
Փաշազադեն մասնակցելու է Ղոմ քաղաքում նոյեմբերի 23-24-ին կայանալիք «Իսլամական գիտնականների դիրքորոշմամբ ծայրահեղական ու աղանդավորական հոսանքներ» միջազգային կոնֆերանսին: Այն նախաձեռնել է այաթոլլահ Նասիր Մակարիմ Շիրազին:
Փաշազադեն ելույթ է ունենալու կոնֆերանսում: