Պուտինը կոչ է արել անել ամեն բան՝ թույլ չտալու համար Ռուսաստանում «գունավոր հեղափոխության» իրականացում
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ ծայրահեղականությունը կրում է ազգային անվտանգության սպառնալիք: Պուտինը կոչ է արել անել ամեն բան՝ թույլ չտալու համար Ռուսաստանում «գունավոր հեղափոխության» իրականացում.
«Պետության ու հասարակության համար առավել վտանգավոր են ծայրահեղականության այն տեսակները, ինչպիսիք են ազգայնամոլությունը, կրոնական անհանդուրժողականությունը, քաղաքական ծայրահեղականությունը»: Պուտինն այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի նիստում, որում քննարկվել է ծայրահեղականությանը հակազդելու պետական հայեցակարգի հարցը:
Պուտինի խոսքերով՝ ժամանակակից աշխարհում ծայրահեղականությունն օգտագործվում է որպես աշխարահաքաղաքական գործիք ու ազդեցության ոլորտների բաժանարար. «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի աղետալի հետևանքների հանգեցրեց այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» ալիքը, թե ինչպիսի ցնցումներ վերապրեցին ու վերապրում են այդ երկրների ժողովուրդները»:
Պուտինը հայտարարել է, որ գոյություն ունեցող կարգը տապալելու մասին կոչերը հանդիսանում են ծայրահեղականության ու հակաժողովրդական մտածելակերպի դրսևորումներ և որ այդպիսի կոչերի համար պետք է պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ: Դրա հետ մեկտեղ նա կոչ է արել ծայրահեղականությանը հակազդելը տարբերակել այլակարծության դեմ պայքարից: