Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոք է հայտնել Ֆրանսիային

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ կապված Ստեփանակերտի ու ֆրանսիական Բուկ Բել Էր քաղաքի միջև բարեկամության մասին համաձայնագրի ստորագրման հետ:

Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը: Նա հայտարարել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկն է և «ճանաչում է» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն այդ երկրի մի շարք շրջանակներ, «գտնվելով» Հայկական սփյուռքի ազդեցության ներքո, փորձում են վնասել այդ հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930