Բաժիններ՝

Պուտինը լավ մարտավար է, սակայն՝ վատ ստրատեգ. Մադլեն Օլբրայթ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի ճգնաժամի հարցում գտնվել է անդեմ ու անարդյունավետ: Օլբրայթն այդ մասին հայտարարել է Չեխոսլովակիայում իրականցված «թավշյա» հեղափոխության 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Օլբրայթի խոսքերով՝ չեն արդարացել այն ակնկալիքները, թե Եվրոպան մաս կկազմի հարցի լուծմանը: Նա ընդգծել է, որ տվյալ ոլորտում ԱՄՆ-ի ջանքերը նույնպես չեն եղել չափազանց հաջող: Օլբրայթը Պուտինին անվանել է լավ մարտավար, սակայն՝ վատ ստրատեգ:

Օլբրայթի կարծիքով՝ Պուտինի գործողություններն ունեցել են նրա սպասումներին հակառակ արդյունք. «Իր գործողություններով նա միավորեց Եվրոպան՝ այն պառակտելու փոխարեն: Նա բնականաբար մեծ բանակով չի ներխուժի Եվրոպա, սակայն տարբեր եղանակներով շարունակելու է քայքայիչ աշխատանքը՝ քաոս առաջացնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս