Բաժիններ՝

Օբաման մտադիր է ժամանակավոր իրավական կարգավիճակ տրամադրել 5 միլիոն ապօրինի ներգաղթյալի

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է ժամանակավոր իրավական կարգավիճակ տրամադրել 5 միլիոն ապօրինի ներգաղթյալի: Դա առաջին հերթին վերաբերվում է ԱՄՆ-ի տարածքում ծնված երեխաների ծնողներին, ինչպես նաև ավելի քան 5 տարի ԱՄՆ-ում բնակվող ներգաղթյալներին:

Իր հեռուստաուղերձում Օբաման հայտարարել է, որ ապօրինի ներգաղթյալներն ԱՄՆ-ի տարածքում իրենց գտնվելն օրինականացնելու համար պետք է վճարեն հարկեր ու անցյալում չունենան քրեական պատմություն. «Եթե դուք հանցագործ եք, ապա ձեզ կարտաքսեն: Ներգաղթյալների ստեղծած երկիրը պետք է հնարավորություն տա մյուս ներգաղթյալներին»:

Ներկայումս ԱՄՆ-ում բնակվում է ավելի քան 12 միլիոն ապօրինի ներգաղթյալ, որոնք գերազանցապես ներկայացնում են Լատինական Ամերիկայի երկրները: ԱՄՆ-ը տարեկան արտաքսում է մոտ 400.000 մարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս