Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է ներգրավվել Ուկրաինայի շուրջ բանակցություններում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները «մահացած» չեն համարում մինսկյան համաձայնագրերը և կարող են որոշակի պայմանների դեպքում ներգրավվել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացին:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին ուղեկցող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքերով՝ դեռ հայտնի չէ, թե ԱՄՆ-ն ինչ ձևաչափով կներգրավվի Ուկրաինայի շուրջ բանակցություններին. «Անկասկած է, որ որևէ մեկը չի պնդելու, որ մինսկյան համաձայնագրերը «մահացած» են: Սակայն գոյություն ունի լուրջ մտահոգություն դրանց շարունակական խախտումների կապակցությամբ»:

Նա հայտարարել է, որ եթե Ջոզեֆ Բայդենի ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպման ժամանակ շոշափվի այդ հարցը, ապա ԱՄՆ-ը պետք է որոշում ընդունի: Ուկրաինային մահաբեր զենքեր մատակարարելու հետ կապված՝ ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ իրենք չեն բացառում դա: Բայդենը Կիև է ժամանել երեկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս