Բաժիններ՝

Նիկարագուայի միջօվկիանոսյան ջրանցքի կառուցումը մեկնարկելու է դեկտեմբերի 22-ին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խաղաղ ու Ատլանտյան օվկիանոսների միջև Նիկարագուայի ջրանցքի կառուցումը մեկնարկելու է դեկտեմբերի 22-ին: Ջրանցքի երթուղին հաստատվել է այս տարվա հուլիսին: Չի բացառվում, որ նոր ջրուղին շահագործման կհանձնվի 2020 թվականին:

Ջրանցքի կառուցումը տևելու է մոտ 5 տարի: Ջրանցքն այլընտրանք կհանդիսանա Պանամայի ջրանցքին և անցնելու է նրանից 805 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: Ջրանցքի կառուցումն արժենալու է 50 միլիարդ դոլար:

Ապագա ջրանցքի երրկարությունը կազմելու է 278 կիլոմետր, լայնությունը՝ 230-520 մետր, խորությունը՝ 27.6 մետր: Դա կրկնակի ավելի է՝ համեմատած Պանամայի ջրանցքի համանման պարամետրերը: Ջրանցքն անցնելու է Կենտրոնական Ամերիկայի խոշորագույն լճի՝ Նիկարագուայի լճի միջով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930