Գորբաչովը ցանկանում է Մերկելի հետ իր հետաքրքիր զրույցի մանրամասները պատմել Պուտինին
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ցանկանում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իր զրույցի մասին պատմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին.
«Ես հանդիպել եմ Անգելա Մերկելի հետ, մենք զրուցել ենք: Ինձ հետ էր նաև դուստրս՝ Իրինան: Նա (Մերկել) հրավիրել էր նրան: Զրույցը շատ հետաքրքիր էր, սակայն ես պահում եմ դրա մանրամասները, որպեսզի պատմեմ մեր նախագահին (Վլադիմիր Պուտին)»:
Գորբաչովի խոսքերով՝ Մերկելի հետ իր զրույցը բովանդակալից էր. «Ես չփոխեցի կարծիքս (Մերկելի մասին): Ես շատ բարձր կարծիք ունեմ նրա մասին: Շատ պատասխանատու քաղաքական գործիչ է»:
Նոյեմբերի 19-ին Գորբաչովը հայտարարել էր, որ Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ առանց ներկայացնելու զրույցի մանրամասները: Մերկելի ու Գորբաչովի զրույցը տեղի է ունեցել Գերմանիայում, ուր խորհրդային նախկին առաջնորդը եկել էր՝ կապված Բեռլինյան պատի անկման 25-ամյակի հետ: