
Ադրբեջանի ՊՆ-ին հիասթափեցրել է ուղղաթիռի խոցման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի արած հայտարարությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «զարմանք» ու «հիասթափություն» է հայտնել նոյեմբերի 12-ին ԼՂՀ ՌՕՈՒ-ի խոցման կապակցեությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի արած հայտարարության կապակցությամբ:
Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ-ի դժգոհությունն է հարուցել «չեզոք գոտի» արտահայտությունը, ինչպես նաև ուղղաթիռի կործանման վայր «հումանիտար միջանցք» բացելու մասին առաջարկը: Ադրբեջանի ՊՆ-ը դատապարտել է նաև «տարածքի ականազերծում» ու «հրադադար» արտահայտությունները:
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունում նշված է. «Այդօրինակ բոլոր կոչերը կատարելապես անհիմն են և ծառայում են միայն հայկական կողմի շահերին»: Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծել է, որ այդ բոլորը հնարավոր է միայն «Ադրբեջանի տարածքներից» հայկական զորքերի դուրս բերումից հետո: