Բաժիններ՝

Պուտինն աստված է, համենայն դեպս՝ աստծու տեղակալ. Գորբաչով

Московский комсомолец թերթի փոխանցմամբ՝ Մոսկվայում տեղի է ունեցել ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի «Կրեմլից հետո» գրքի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել հարյուրավոր մարդիկ: Գրքում տեղ են գտել քաղաքական այժմեական թեմաների մասին հոդվածներ, հարցազրույցներ, շարադրանքներ:

Իր ելույթում Գորբաչովն անդրադարձել է Ռուսաստանի վերականգնման հարցում ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարությանը. «Ելցինից հետո երկրի վերականգնման հարցում մեծ դեր է խաղացել Պուտինը: Վերականգնեցին, կարգի բերեցին, ստիպեցին ապրել Սահմանադրությանը համապատասխան:

Կյանքը դարձավ ավելի լավ: Պուտինը կայացած նախագահ է: Նա հիվանդացել է ինքնավստահությամբ, որով և իմ ժամանակին հիվանդացել եմ ես: Նա աստված է, համենայն դեպս աստծու տեղակալ»: Գորբաչովի ելույթը տևել է մոտ մեկ ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930