Բաժիններ՝

Ուկրաինայում այսօր նշում են Եվրամայդանի միամյակը

Gordonua.com-ի փոխանցմամբ՝ այսօր Կիևում տեղի են ունենալու ժողովրդական հավաք, երթ, ցուցահանդես ու հիշատակի համերգ՝ նվիրված Եվրամայդանի միամյակին: Միջոցառումների պլանն իր կայքում հրապարակել է Ուկրաինայի մշակույթի նախարարությունը:

Դրանք մեկնարկելու են ժամը 09.00-ին՝ Երկրային հարյուրակի խորհրդանշական հուշարձանին ծաղիկներ դնելով: Այնուհետև բացվելու են մի շարք ֆոտոցուցահանդեսներ ու տեղի են ունենալու Ինքնապաշտպանության ու Ավտոմայդանի երթեր:

Երեկոյան Մայդանում տեղի է ունենալու ժողովրդական հավաք, որն էլ ավարտվելու է «Ազատության երգեր» համերգով: Համերգը կտևի մինչև ժամը 22.00-ը: Նոյեմբերի 13-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է ամեն տարվա նոյեմբերի 21-ը որպես Արժանապատվության ու ազատության օր նշելու մասին հրամանը: Ակնկալվում է, որ Պորոշենկոն Կիևում կմասնակցի այսօրվա միջոցառումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930