
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումներում ձեռք է բերվել որոշակի առաջընթաց. Դերեկ Հոգան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԼՂ ՌՕՈՒ-ի ուղղաթիռի խոցման կապակցությամբ իրենց վերաբերմունքը հայտնել են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե՛ ԱՄՆ պետդեպարտամենտը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմակատար Դերեկ Հոգանը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով. «Սոչիում, Ուելսում ու Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ ձեռք է բերվել որոշակի առաջընթաց տվյալ ուղղությամբ: Մենք կողմերին կոչ ենք անում խաղաղ ճանապարհով կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը»: