Նյու Յորքում առատ ձյան պատճառով մահացել է առնվազն 5 մարդ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Նյու Յորք նահանգի արևմուտքում գրանցված առատ ձյան պատճառով վերջին 3 օրերին մահացել է առնվազն 5 մարդ: Նրանցից մեկը զոհվել է ավտովթարի հետևանքով, իսկ մյուսը՝ ձյան մեջ թաղված ավտոմեքենան հրելիս: 3 մարդ էլ մահացել է սրտի կաթվածից:
Նյու Յորք նահանգի ավտոմայրուղիներում իրենց ավտոմեքենաներում շարունակում է արգելափակված մնալ ավելի քան 100 մարդ: Նրանց մի մասը ողջ օրն անցկացրել է իրենց ավտոմեքենաներում: Նահանգի 10 օկրուգներում մտցվել է արտակարգ դրություն:
Առատ ձյան պատճառով փակվել են դպրոցները, տեղական իշխանությունները վարորդներին խորհուրդ են տալիս այս օրերին չերթևեկել ավտոմեքենաներով: Հիվանդներից շատերին հարկադրված են եղել ամենագնացներով հասցնել հիվանդանոցներ:
Երեք օրում Նյու Յորքում տեղացել է տարեկան տեղումների մեկ տարվա նորման: Մի շարք շրջաններում ձյան ծածկույթը կազմում է ավելի քան 1.5 մետր: Ամերիկյան նահանգում այսօր նույնպես ակնկալվում է ձյուն: