Բաժիններ՝

Ռուսական բանկերը կարող են իրենց մասնաճյուղերը բացել Դոնբասում

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ռուսական բանկերը կարող են հնարավորություն ստանալ իրենց մասնաճյուղերը բացելու Նովոռոսիայում՝ իրենց հայրենակիցներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին է վկայում համապատասխան օրինագիծը:

Օրինագծի հեղինակ Եվգենի Ֆյոդորովը հայտարարել է, որ Դոնբասի ու Լուգանսկի մարզերի բնակիչները հնարավորություն չունեն ստանալու իրենց աշխատավարձերը ու թոշակները, իրականացնելու համար դրամական փոխանցումներ, քանի որ 2014 թվականի օգոստոսից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինական բանկերին արգելել է աշխատել Դոնբասում:

Ֆյոդորովը վստահ է, որ 800 ռուսական բանկերի թվում կգտնվեն ցանկացողներ, որոնք տարածաշրջանում կսկսեն աշխատել միլիոնավոր պոտենցիալ հաճախորդների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս