Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Թոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային:

Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ նա հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիտարկում է Կիևին ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելու քաղաքականության վերանայման տարբերակները:

Բլինկենը հայտարարել է, որ զենքի մատակարարումների հաշվին ուկրաինական զորքերի մարտունակությունը բարձրացնելը կարող է ազդել Ռուսաստանի վրա՝ հրաժարվելու համար հետագա գործողություններից, որոնք կոպտորեն խախտում են Մինսկյան համաձայնագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս