Թուրքիան ու ԱՄՆ-ը դեռ համաձայնության չեն եկել Սիրիայի հարցում. Էրդողան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու ԱՄՆ-ը դեռ համաձայնության չեն եկել ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի մարտիկներին պատրաստելու շուրջ: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը.

«Մենք պետք է տարբեր կերպ գնահատենք Իրաքում ու Սիրիայում ստեղծված իրավիճակները: Սիրիայում հիմնական ջանքերը պետք է ուղղվեն Ասադի վարչակարգի տապալմանը: Մենք կխաբենք ինքներս մեզ, եթե խոսենք միայն Սիրիական ազատ բանակի մարտիկների ուսուցման ու սպառազինման մասին»:

Էրդողանն ընդգծել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները դեռ ավարտված չեն: Նրա խոսքերով՝ Իրաքի տարածքի գրեթե 40 տոկոսը գտնվում է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման վերահսկողության տակ, և եթե ռազմական կամպանիա իրականացվի առանց հաշվի առնելու Թուրքիայի խորհուրդները, ապա այն կմատնվի ձախողման:

Տեսանյութեր

Լրահոս