Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ավիահարվածներ են հասցրել Սիրիայում զինյալների ձեռքում գտնվող նավթամբարին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում 31 ավիահարված են հասցրել Իրաքի ու Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դիրքերին:

Հարվածների հետևանքով ոչնչացվել է Սիրիայի Հասակա քաղաքի նավթամբարը, որը գտնվում է զինյալների վերահսկողության տակ: ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ինքնաթիռները երեկ 5 ավիահարված են հասցրել Սիրիայի Քոբանի քաղաքի մոտ զինյալների դիրքերին:

Այդ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետության» ձեռքում գտնվող երեք շենք և զինյալների երկու խոշոր ստորաբաժանում: Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս