
Կախա Բենդուկիձեի հուղարկավորությունը Թբիլիսիում կանցկացվի նոյեմբերի 22-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնում մահացած Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի աճյունն այսօր ուղիղ չվերթով կբերվի Թբիլիսի:
Վրացական տնտեսական բարեփոխումների հեղինակ, Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար ու «Ազատ համալսարանի» հիմնադիր Կախա Բենդուկիձեն 58 տարեկանում մահացել է նոյեմբերի 13-ին: Մահվան պատճառ են հանդիսացել սրտի վիրահատությունից հետո ծագած բարդությունները:
Բենդուկիձեի հուղարկավորությունն անցկացվելու է նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում՝ մոր գերեզմանի հարևանությամբ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Բենդուկիձեին պետք է հուղարկավորեն Թբիլիսիի պանթեոնում: Միևնույն ժամանակ «Ազատ համալսարանի» ուսանողները ցանկություն են հայտնել, որ Բենդուկիձեին հուղարկավորեն բուհի տարածքում: