Բաժիններ՝

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը պահանջել է մահապատժի ենթարկել Մուհամմեդ Մուրսիին

MENA գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը պահանջել է մահապատժի ենթարկել նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին ու «Մուսուլման եղբայրներ» շարժման ևս 35 անդամի, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ:

Դատական գործընթացի ժամանակ իր ամփոփիչ խոսքում դատախազը հայտարարել է, որ Մուրսին ու նրա օգնականները գաղտնի փաստաթղթեր են տրամադրել օտար հատուկ ծառայություններին և մասնավորապես իրանական հետախուզությանը: Բացի այդ, Մուրսին ու նրա համակիրները համագործակցել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ ապակայունացնելու համար իրավիճակը երկրում:

Մուրսին նիստի ժամանակ հայտարարել է, որ չի ճանաչում դատարանի իրավասությունը: Ընդ որում, նա ցանկություն է հայտնել իրեն պաշտպանել ինքնուրույն հաջորդ լսումների ժամանակ, որոնք անցկացվելու են նոյեմբերի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930