
Սաակաշվիլու դեմ քրեական գործի նախնական լսումները կանցկացվեն հունվարի 20-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գործով նախնական լսումները հետաձգվել են հունվարի 20-ին: Այդ մասին հայտարարել է Սաակաշվիլու փաստաբան Օտար Կախիձեն:
Նա ընդգծել է, որ այսօրվա փոխարեն այդ լսումները կանցկացվեն հաջորդ տարվա հունվարի 20-ին: Գործն առնչվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին Թբիլիսիի կենտրոնում վրացական ընդդիմության ակցիան ցրելուն, դրան հաջորդած «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելուն ու հանգուցյալ միլիարդատեր, հեռուստաընկերության հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլու գույքին տիրելուն: