«Թե համերգին հուր ու կրակ կար, ապա միայն մեր սրտերում ու հոգիներում էր». Կարեն Ավագյան

«Թե համերգին հուր ու կրակ կար, ապա միայն մեր սրտերում ու հոգիներում էր»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը, ում ղեկավարած Երտասարդական հիմնադրամի երեկ Մարզահամերգային համալիրում կազմակերպած համերգի ժամանակ հրդեհ էր բռնկվել:

«Մեր երիտասարդական կազմակերպության երիտասարդների բոլորի սրտերում ու հոգիներում կրակ կա»,- հավելեց Կ.Ավագյանը։

Նա վստահեցրեց, թե պատահարը որևէ կապ չի ունեցել համերգի հետ, իսկ միջոցառումը բազմամարդ է եղել, անգամ ավելի բազմամարդ, քան «աշխարհացունց միտինգներ» կազմակերպողների հավաքները։ Միաժամանակ, Կ.Ավագյանը հերքեց, թե նույն ժամին համալիրի սաունայում ոմանք զվարճանում էին ու նշեց, թե այդ «խնջույքը» եղել է համերգից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930