Չինաստանի ԱԳՆ-ը հայկական ուղղաթիռի խոցման կապակցությամբ զսպվածության կոչ է արել

Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ը երեկ հայտարարություն է տարածել՝ կապված օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ-ի ուղղաթիռը խոցելու հետ:

Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հոնգ Լեյը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իրենք հուսով են, որ շահագրգիռ բոլոր կողմերը կպահպանեն հանդարտություն ու կցուցաբերեն զսպվածություն՝ խուսափելու համար իրավիճակի էսկալացումից.

«Հուսով ենք, որ նրանք հարցը ճիշտ կլուծեն երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով: Մենք նաև հույսեր ենք կապում համապատասխան մեխանիզմների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ նրանք կառուցողական դեր կխաղան տվյալ ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930