Բաժիններ՝

Կիևը որդեգրել է երկրի հարավ-արևելքին սոցիալ-տնտեսապես խեղդելու կուրս. Լավրով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս և բելառուս դիվանագետների համատեղ նիստում հայտարարել է, որ Կիևը որդեգրել է հարավ-արևելքին սոցիալ-տնտեսապես խեղդելու կուրս.

«Մենք կոչ ենք անում անհապաղ ձեռնամուխ լինել բոլոր շրջանների մասնակցությամբ ներուկրաինական համապարփակ երկխոսության հաստատմանը, մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը:

Դժբախտաբար, զինված հեղաշրջման արդյունքները չընդունողների հետ կայուն շփումների հաստատելու փոխարեն, Կիևը որդեգրել է հարավ-արևելքին սոցիալ-տնտեսական առումով խեղդելու կուրս, սպառնում է ուժային ճանապարհով լուծել հակամարտությունը:

Մոսկվան հուսով է, որ Արևմուտքը հասկանում է Կիևի կողմից ուժային գործողությունը վերսկսելու վտանգավորությունը: Ուկրաինական ճգնաժամն առաջացել է որպես զինված, հակասահմանադրական հեղաշրջման հետևանք, ինչը երկիրը հանգեցրել է պառակտման շեմին և ներքաշել է եղբայրասպան պատերազմի մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս