Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխությունները

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նախորդ նիստի ժամանակ քննարկված հարցերի քվեարկությունից հետո պատգամավորների մի մասը շտապեց լքել նիստերի դահլիճը:

«Անցուղիները ազատեք, մի փոքր էլ հանգիստ»,- նրանց հորդորեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ն 70 կողմ, 31 ձեռնպահ և 6 դեմ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունները, որով ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը միացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, նաև ստեղծվում է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված են գործադիրի առաջարկած 27 հարցերը, այդ թվում՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին օրինագծերը:

Տեսանյութեր

Լրահոս