![](/banners/BeFunky-design.jpg)
Օլանդը հայտարարել է, որ «Միստրալ»-ների հարցում որոշում է ընդունելու առանց արտաքին ճնշման
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/pic_6ef917f1bda36f4b3e9b2a3242fa1ea7.jpg)
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մտադիր է առանց արտաքին որևէ ճնշման որոշում ընդունել «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը Ռուսաստանին մատակարարելու շուրջ:
Այս մասին նա հայտարարել է Ավստրալիայի Բրիզբենում G20-ի գագաթաժողովի արդյունքներով կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ. «Ես որոշում կընդունեմ առանց որևէ ճնշման, որտեղից էլ որ նա բխի: Այն հենված է լինելու երկու չափանիշի վրա. Ֆրանսիայի շահեր ու իրավիճակի իմ գնահատական»:
Նոյեմբերի 15-ին G20-ի գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Օլանդի հանդիպումը: Ռուսական պատվիրակությունում առկա աղբյուրը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ չի քննարկվել «Միստրալ» ռազմանավի մատակարարման հարցը: