
Ներկայումս աշխարհում չկա Դոնբասից ավելի վտանգավոր տեղ. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի արևելքի հակամարտության կարգավորման հարցում առանցքային է համարում ԵԱՀԿ-ի առաքելությունը: Պորոշենկոն համոզվածություն է հայտնել, որ առաքելության ներկայացուցիչները կարող են արժանիորեն կատարել իրենց առաջադրանքը:
Նախագահի կարծիքով՝ միջազգային դիտորդների նպատակը կայանում է հակամարտության էսկալացիան կանխելում ու մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը վերսկսելում: Պորոշենկոն այս հայտարարությունն արել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին զրահամեքենաներ հանձնելիս.
«Մինսկյան պայմանավորվածությունների կատարումը կարևոր է համայն աշխարհի համար, քանի որ աշխարհում չկա ավելի կարևոր կետ, քան Ուկրաինան է: Ներկայումս աշխարհում չկան ավելի վտանգավոր տեղեր, քան Դոնեցկն ու Լուգանսկը:
Մենք պետք է ուժերը միավորենք ողջ աշխարհի հետ՝ թույլ չտալու համար պատերազմ այնտեղ, առավել ճշգրիտ ասած՝ կանգնեցնելու համար այն: Դա մեր ընդհանուր առաջադրանքն է, և ԵԱՀԿ-ի կողմից օգնությունն անգնահատելի է»: