
Իրանը շարունակելու է ուրան հարստացնել. Արաղչի

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին Օմանի մայրաքաղաք Մասկաթում անցկացված երկօրյա «միջուկային» բանակցությունները որակել է որպես ծանր ու սեղմ. «Վերջին երկու օրվա բանակցությունները եղել են բավական օգտակար, սակայն մենք դեռ չենք հասել այն պահին, երբ կարելի կլինի ասել, որ մենք հասել ենք առաջընթացի»:
Անդրադառնալով Իրանի հանդեպ «կարմիր գծերի» խնդրին՝ իրանցի դիվանագետը հայտարարել է, որ Իրանը շարունակելու է ուրան հարստացնել, և որ հարցը կայանում է նրանում, թե որքան է լինելու արտադրման ծավալը. «Հարստացված ուրանի մակարդակը կախվա կլինի երկրի գիտական կարիքներից»: