
Իրանը ներկայացրել է մեծ հեռահարության նոր ռադար

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են մեծ հեռահարության «Սեփեհր» («Երկինք») ռադարը, որն ունակ է թիրախները հայտնաբերել մինչև 2500 կիլոմետր հեռավորության վրա:
Դրա օգնությամբ ստացված տվյալներն օգտագործվել են ՀՕՊ-ի միասնական համակարգում: Հաթամ ալ-Անբիա ՀՕՊ-ի բազայի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Շահրուհ Շահրամը հայտարարել է, որ նոր ռադարն ունակ է հայտնաբերել «սթելս» տեխնոլոգիայով պատրաստված թիրախները, ինչպես նաև Իրանի սահմաններից դուրս հայտնաբերել բալիստիկ ու թևավոր հրթիռներ: