Սաակաշվիլին զուգահեռներ է անցկացրել Պուտինի ու Հիտլերի ելույթների միջև
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նաախագահ Միխեիլ Սաակաշվիլին զուգահեռներ է անցկացրել միջազգային խորհրդաժողովներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ելույթների միջև.
«Վրաստանի ու Ուկրաինայի իրավիճակները տարբեր են այն իմաստով, որ մենք տարբեր տարածքներով երկրներ ենք: 2008 թվականին ռուսական զորքերն ընթանում էին դեպի Թբիլիսի, և նրանց մնացել էր մեկ ժամվա ճանապարհ:
Մինչդեռ Ուկրաինան ավելի մեծ է, այսինքն նրան տարածքային առումով չես համեմատի Վրաստանի հետ: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի գործողություններին, ապա դրանք բացարձակապես միանման են, կա գործողությունների կնիք:
Ոչ վաղ անցյալում Պուտինը Սոչիում ալթայան խորհրդաժողովի նիստում հայտարարեց, որ նա վայրի տայգայում է, որ դա իր տայգան է, որ նա այնտեղ որս է անելու, և որ որևէ մեկը չպետք է խցկվի այնտեղ: Իսկ նա իր հերթին չի խցկվի կիմայական այլ գոտիներում:
Եթե վերլուծենք այս ելույթը, ապա կարելի է զուգահեռներ անցկացնել Հիտլերի ելույթի հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից 10 օր առաջ Չեմբեռլենի մոտ եկած Հիտլերի բանագնացն այն ժամանակ հայտարարեց, որ Հիտլերը չի միջամտելու մյուսների գործերին ու փորձում է հարաբերություններն հաստատել: Սակայն դա չգնահատվեց և տեղի ունեցավ ներխուժում: Բացարձակապես ամեն ինչ կրկնվում է, մեթոդները չեն փոխվում»: