Բաժիններ՝

Ռուբլու անկումը կանգ առավ

Ամերիկյան դոլարի պաշտոնական փոխարժեքը ռուբլու նկատմամբ երեկ նվազել է 1.98 ռուբլով և իջել 46 ռուբլու հոգեբանական նիշից։ Այսօրվա՝ նոյեմբերի 11-ի համար, Ռուսաստանի բանկի կողմից սահմանված 1 դոլարի փոխարժեքը կազմել է 45.89 ռուբլի։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ռուբլին գահավիժել էր՝ հասնելով ռեկորդային ցածր արժեքի։ 1 դոլարն արժեր 47.87 ռուբլի։ Փաստորեն, տարվա սկզբի համեմատ ռուսական ռուբլին արժեզրկվել է շուրջ 35%-ով։ Դրա արդյունքում, Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր փոխանցումները շարունակում են նվազել։ Ու թեպետ այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով տրանսֆերտների զուտ ներհոսքը աճել է 0.4%-ով, ՀՀ Կենտրոնական բանկը խոստովանում է, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկումը հաշվի չառնելու դեպքում այս տարվա հունվար-սեպտեմբերին ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կաճեր 8%-ով։ Նշենք նաև, որ տարվա կտրվածքով Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմում է շուրջ 1.4 միլիարդ դոլար։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ 168 Ժամ թերթի՝ երեքշաբթի օրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս