Հայկ Բաբուխանյանն ուղղում է Նիկոլ Փաշինյանին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր արձագանքեց Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ Ն.Փաշինյանը այսօր ԱԱԾ-ին կոչ էր արել հրավիրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և պարզել, թե ովքեր են սնվում ալիևյան նավթադոլարներից (ինչպես հայտարարել էր Բաղդասարյանը)։ Ն. Փաշինյանը նաև ավելացրել էր, որ եթե բավարար ապացույցներ չներկայացվեն, ապա կհայտնվենք այն իրավիճակում, որի մասին ԱՄՆ նախագահ Ֆրանկլինը ասել էր՝ հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է։
Անդրադառնալով Ն. Փաշինյանի հայտարարությանը՝ Հ. Բաբուխանյանը նախ ճշտեց, որ այդ խոսքերը ոչ թե Ֆրանկլինն է ասել, այլ Ջոնսոնը։ Նա նաև կարծիք հայտնեց, որ նաև նենգափոխվում է այդ ասածի իմաստը։
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում