Բաժիններ՝

Բջջային կապի ծառայությունների հասույթը նվազել է

Այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ ՀՀ բջջային կապի ծառայություններից ստացված հասույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.2%-ով։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքի համաձայն, հասույթը կազմել է 79.8 միլիարդ դրամ։

Ընդ որում, ամսական կտրվածքով նվազումն ավելի շոշափելի է։ 2014թ. սեպտեմբերին բջջային կապից ստացված հասույթը կազմել է 8.9 միլիարդ դրամ, ինչը 14%-ով զիջում է օգոստոսի ցուցանիշին։

Հիշեցնենք, որ Հայաստանում բջջային կապի ծառայություններ մատուցում են 3 ընկերություններ՝ Ղ-Տելեկոմը (Վիվասել ապրանքանիշ), Արմենտելը (Բիլայն) և Օրանժը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս