
ԵՄ-ի համար կարևոր է, որ Վրաստանն ընթանա բազմակարծ հասարակություն կառուցելու ճանապարհով

Грузия Online-ի փոխանցմամբ` ԵՄ-ը հուսով է, որ Վրաստանը կշարունակի բազմակարծ հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների կառուցումը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը.
«Մենք բարձր ենք գնահատում լավ համագործակցությունը նախարարների հետ, որոնք այլևս ներկայացված չեն Վրաստանի կառավարությունում: ԵՄ-ի համար կարևոր է, որ Վրաստանն ընթանա ժողովրդավարական ինստիտուտների համար բազմակարծ հասարակություն կառուցելու ճանապարհով:
Մենք ընդգծում ենք, որ կառավարության բարձրաստիճան անձանց հանդեպ բոլոր հետաքննությունները պետք է լինեն չափազանց թափանցիկ: Մենք Վրաստանից ակնկալում ենք դա»: