Ղազախստանը պատրաստ է օգնել Ղրղզստանին՝ կապված ԵՏՄ-ին միանալու հետ. Նազարբաև
Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Աստանան պատրաստ է օգնել Ղրղզստանին՝ կապված Եվրասիական տնտեսական միությանը միանալու հետ: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պետական այցով գտնվում է Աստանայում:
Աթամբաևի հետ հանդիպումից հետո Նազարբաևը հայտարարել է, որ իրենք քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ, և ինքն Աթամբաևին վստահեցրել է, որ իրենք աջակցելու են Մաքսային միությանը, տնտեսական միասնական տիրույթին Ղրղզստանի անդամակցությանը. «Ղազախստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ տեխնիկական, սահմանադրական ու այլ օգնություն»:
Ղրղզստանի կառավարությունը Մաքսային միությանը միանալու համար պաշտոնապես դիմել է 2011 թվականի գարնանը: