Բաժիններ՝

Աբխազական երկաթուղու վերաբացման մասին բանակցություններ չեն տարվում. վրացական կողմ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը կտրականապես հերքում է հայկական կողմի տարածած այն տեղեկատվությունը, թե Աբխազական երկաթուղու վերաբացման մասին տարվում են «փակ» խորհրդակցություններ:

Այս մասին այսօր հայտարարել են էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին ու հաշտեցման  ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Զաքարեիշվիլին ընդգծել է, որ այդ թեմայի շուրջ չի անցկացվել որևէ բանակցություն, և որ այդ ուղղությամբ չկա որևէ առաջընթաց: Կվիրիկաշվիլին իր հերթին հայտարարել է, որ վրացական կողմը չի մասնակցում Աբխազական երկաթուղու վերաբերյալ որևէ բանակցության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930