ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ վարժանքներ է պլանավորում Արևելյան Եվրոպայում ու Բալթյան երկրներում
Գերմանական Die Welt թերթի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ մանևրներ է պլանավորում Արևելյան Եվրոպայում ու Բալթյան երկրներում: Այս մասին Նիդերլանդներում հայտարարել է գեներալ Հանս Լոթար Դոմրոզեն.
«Ավելի վաղ մենք խոշորամասշտաբ վարժանքներ անցկացրել ենք միայն արևմտյան երկրներում, որոնց մասնակցել է 25.000-40.000 զինվոր: Ներկայումս ես լավ պատկերացնում եմ, որ ապագայում մենք կարող ենք վարժանքներ անցկացնել նաև Արևելյան Եվրոպայում ու Բալթյան երկրներում»:
Գեներալն ընդգծել է, որ ստեղծվելու է արագ արձագանքման խումբ, որի կազմում գտնվելու է 5000-7000 զինվոր, որոնք 3-5 օրում կարող են հասնել ռազմական գործողությունների գոտի: