Արթուր Ալեքսանյանը մեկնել է Գերմանիա
Հունահռոմեական ոչի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ուժերն է փորձելու ըմբշամարտի Գերմանիայի բունդեսլիգայի թիմային առաջնությունում։
Արթուրը երեկ՝ նոյեմբերի 6-ին մեկնեց Գերմանիա և նորամուտը կնշի ASV Mainz 1888 թիմում, որի կազմում անցած մրցաշրջանում ելույթ էր ունենում մեր ըմբիշներից Միհրան Ջաբուրյանը:
Ի դեպ, անցած մրցաշրջանի ըմբշամարտի Գերմանիայի բունդեսլիգայի չեմպիոնը ՝ ASV Nedingen է, որի կազմում ելույթ էր ունենում մեր անվանի ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը:
2009 թ.-ից Գերմանիայի բունդեսլիգայում ելույթ է ունենում նաև այս տարվա աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Արսենը հանդես է գալիս KSV–Aalen-05 ակումբի թիմ կազմում:
Տարբեր ժամանակերում այստեղ ելույթ են ունեցել նաև Ալեքսան Միքայելյանը, Արամ Ջուլֆալակյանը:
Կնքած պայմանագրի համաձայն նախատեսված է, որ մինչեւ տարվա վերջ Արթուրը պիտի 4-5 գոտեմարտ անցկացնի:
Սովորաբար պայմանագիրը ըմբիշները կնքում են առնվազը 1 տարվա համար ու պարտավորվում են մրցաշրջանի ընթացքում 10-ից մինչև 24 գոտեմարտի մասնակցել:
Ալեքսանյանը իր թիմի կազմում բուդեսլիգայի 4-5 հանդիպման մասնակցելուց հետո կվերադառնա Հայաստան եւ կմիանա հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականին, որը դեկտեմբերի 10-ից ուսումնամարզական հավաք է նախատեսում անցկացնել Ծաղկաձորում: