Նավթի գնանկման պատճառը կարող է լինել մի շարք երկրների քաղաքականությունը. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-11-ին Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովից առաջ հարցազրույց է տվել չինական ԶԼՄ-ներին:
Պուտինը հայտարարել է, որ նավթի գնաագոյացման հարցում մշտապես գոյություն ունի քաղաքական բաղադրիչ: Պուտինն ընդգծել է, որ ճգնաժամային մի շարք պահեր տպավորություն են ստեղծում, որ հենց քաղաքականությունն է ձևավորում էներգակիրների գները:
Պուտինի խոսքերով՝ նավթի ներկայիս գնանկման պատճառը կարող է լինել մի շարք երկրների վարած քաղաքականությունը: Անդրադառնալով էներգակիրների գնանկման տնտեսական գործոններին՝ Պուտինը նշել է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը, ինչն իր հերթին հանգեցրել է մի շարք երկրներում էներգոսպառման անկմանը: