Բաժիններ՝

Մինչև 2035 թվականը նավթը կդադարի հանդիսանալ համաշխարհային տնտեսության գլխավոր էներգետիկ ռեսուրս. OPEC

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2010-2040 թվականներին էներգակիրների համաշխարհային պահանջարկն աճելու է 60 տոկոսով: Ընդ որում, ամենաշատ պահանջարկված էներգակիրներ են դառնալու գազն ու ածուխը: Այս մասին նշված է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) տարեկան կանխատեսման մեջ:

Դրանում նշված է, որ մինչև 2035 թվականը նավթը կդադարի հանդիսանալ համաշխարհային տնտեսության գլխավոր էներգետիկ ռեսուրս: OPEC-ը կարծում է, որ նավթը կմնա հիմնական ռեսուրսների թվում, սակայն համաշխարհային շուկայում կսկսի գերակայել ածուխը, իսկ 2040 թվականից հետո նավթն իր դիրքերը կզիջի նաև բնական գազին:

Ընդ որում, բնական գազի մատակարարումները կաճեն ավելի արագ, քան մյուս էներգակիրների պարագայում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930