Հաագայի միջազգային դատարանը հրաժարվել է դիտարկել «Մավի Մարմարայի» գործը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է դիտարկել «Մավի Մարմարայի» միջադեպի գործով Իսրայելի դեմ ներկայացված հայցը:

Տրիբունալի դատախազը չի բացառել, որ իսրայելցի զինծառայողները թուրքական «Մավի Մարմարա» նավը գրավելիս հանցանքներ են գործել, սակայն դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ տվյալ գործը գտնվում է դատարանի իրավասությունից դուրս:

Տվյալ միջադեպը բավականաչափ լուրջ չէ, որպեսզի ընկնի միջազգային դատարանի իրավասության տակ, որը լիազորաված է դիտարկել ցեղասպանության, մարդկության դեմ հանցանքների ու ռազմական հանցանքների մասին մեղադրանքները:

Թուրքիան ու Իսրայելը չեն հանդիսանում Հաագայի Միջազգային քրեական դատարանի անդամներ, ինչի համար էլ «Մավի Մարմարայի» միջադեպի գործով հայցը ներկայացրել են Կոմորյան կղզիները, որի դրոշով էլ երթևեկել է թուրքական նավը: Կոմորյան կղզիները ներկայացնող թուրք փաստաբաններն արդեն իսկ հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել այդ որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930