Օբաման հուսով է, որ Իրանը կվերադարձնի միջազգային հանրության լիիրավ անդամի կարգավիճակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հետագա 3-4 շաբաթները ցույց կտան, թե արդյոք կհաջողվի՞ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվել Իրանի հետ, թե՞ ոչ:

Օբաման հայտարարել է, որ իրենք շրջանակներ են սահմանել Իրանի համար, որոնք հնարավորություն կտան բավարարել էներգետիկ խաղաղ պահանջները: Օբաման «միջուկային» բանակցություններում Իրանի դիրքորոշումը որակել է որպես լուրջ, իսկ նրա միջուկային ծրագրի մի շարք ասպեկտների դադարեցումը՝ որպես հաջողություն:

Օբաման հույս է հայտնել, որ Իրանը միջազգային հանրությանը կվստահեցնի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին և կվերադարձնի միջազգային հանրության լիիրավ անդամի կարգավիճակը: Օբամայի կարծիքով՝ դրան խանգարում են Իրանի ղեկավարությունում առկա մի շարք ուժեր, որոնք հենված են հակաամերիկանիզմի վրա և ամեն վատ բանում մեղադրում են ԱՄՆ-ին:

Տեսանյութեր

Լրահոս