
Իրանի նախագահն Ադրբեջան կայցելի նոյեմբերի 12-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին, ով ներկայումս գտնվում է Բաքվում:
Նախարարը մանրամասնել է, որ Հասան Ռոուհանին Ադրբեջան կայցելի նոյեմբերի 12-13-ին: Այցի շրջանակներում պլանավորված է երկու երկրների միջև ստորագրել 10 փաստաթուղթ: