Բաժիններ՝

Աշխարհում կոնֆլիկտները հիմնականում գրանցվում են բնական պաշարների պատճառով. ՄԱԿ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պատերազմների ու զինված հակամարտությունների ժամանակ շրջակա միջավայրի շահագործումը կանխելու միջազգային օրվա կապակցությամբ հայտարարել է, որ պատերազմներն ունենում են բնապահպանական կործանարար հետևանքներ:

Բան Կի Մունը մանրամասնել է, որ խոսքը գնում է հողի աղտոտման ու անտառների ոչնչացման, բնական պաշարների թալանման ու բնօգտագործման համակարգի փլուզմանը:

ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի շուրջ ծրագրի տվյալներով՝ վերջին 60 տարում բոլոր ներքին կոնֆլիկտների մոտ 40 տոկոսը կապված է բնական այնպիսի պաշարների հետ, ինչպիսիք են փայտանյութը, ալմաստը, ոսկին, նավթը, բարեբեր հողերն ու ջուրը:

Հաստատվել է, որ բնական պաշարների հետ կապված կոնֆլիկտները վերստին բռնկվում են երկու անգամ ավելի շատ, քան մյուս դեպքերում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս