Անվճար բուժօգնություն՝ անօթևաններին
ՀՀ Կառավարությունը այսօր փոփոխություններ է կատարել 2004թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ, որը վերաբերվում է անվճար բուժօգնության տրամադրման կարգին։ Փոփոխության արդյունքում անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հնարավորություն կստանան անօթևանների ժամանակավոր կացարաններում բնակվող անձինք, ովքեր, անօթևանի կարգավիճակով պայմանավորված, չեն օգտվում պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու իրավունքից և հիմնականում ունեն առողջական լուրջ խնդիրներ: