
Պուտինը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ անձանց ցուցակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է ամերիկյան Forbes պարբերականի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ անձանց ցուցակը:
Դրանում երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ երրորդ տեղում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն է: Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ապա գալիս են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, աշխարհի ամենահարուստ մարդ, միլիարդատեր (81 միլիարդ դոլար) Բիլ Գեյթսը, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին: 9-րդ տեղը կիսում են Google-ի համահիմնադիրներ, միլիարդատերեր Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը: 10-րդ տեղում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն է:
Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են նաև Ռուսաստանի ամենահարուստ մարդ Ալիշեր Ուսմանովը՝ 61-րդ տեղ, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը՝ 42-րդ տեղ, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը՝ 47-րդ տեղ:
Վարկանիշային աղյուսակում ընդգրկված ամենաերիտասարդ մասնակիցը Facebook-ի 30-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է (34.5 միլիարդ դոլար)՝ 22-րդ տեղ, իսկ ամենատարեց մասնակիցը Սաուդյան Արաբիայի 90-ամյա թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդն է՝ 11-րդ տեղ: