
Հանձնարարվել է ծնունդների սեռային հարաբերակցության խնդիրը լուծել

ՀՀ կառավարության նիստում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց Հայաստանում ծնունդների սեռային հարաբերակցության խնդրի կապակցությամբ:
«Հայաստանում մի խիստ մտահոգիչ հարց կա, որ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել: Բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է աշխարհում վերջին տեղում: Այսօր հատկապես ուզում եմ անդրադառնալ ծնունդների սեռային հարաբերակցությանը: Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես երկու աղջիկների հպարտ հայր՝ ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի արդյունքում այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանն աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարներին հանձնարարեց մշակել և մինչև 2015թ. մարտ ներկայացնել իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր: