
Արմեն Երիցյանը՝ նաև փոխվարչապե՞տ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարել:
Նա առաջարկեց մեկ նախարարություն ստեղծել՝ միացնելով Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները:
Վարչապետը նաև նշեց, որ հարցը կներկայացնի աշխատակազմի ղեկավար-նախարարը: «Միջազգային տնտեսական ինտերգրման և բարեփոխումների նախարարություն եմ առաջարկում ստեղծենք»,- ասաց վարչապետը:
Այդպիսով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կկորդինացնի երկու գերատեսչությունների աշխատանքները: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հենց Արմեն Երիցյանն էլ կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ դեռևս հայտնի չէ: