
ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Վրաստանի դեպքերի կապակցությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտահոգ է Վրաստանի կառավարությունում գրանցված պաշտոնաթողություններով ու կողմերին կոչ է անում գործել հանուն երկրի կայունության ու ժողովրդավարության ապահովման:
Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի տարածած հայտարարության մեջ. «Մենք բարձր ենք գնահատում իրենց երկրի առջև, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ գործընկերությունում այդ նախարարների արժանիքները»:
Փսակին բոլոր կողմերին կոչ է արել կենտրոնանալ Վրաստանի եվրաատլանտյան ապագայի ապահովման վրա: Նա Վրաստանի կառավարությանը կոչ է արել ցրել այն պատկերացումները, որ տվյալ դեպքում դատական համակարգն օգտագործվել է քաղաքական նպատակների համար: