
ԱՄՆ-ում թույլատրվել է սևամորթ զինծառայողներին անվանել նեգրեր

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի բանակի նոր կանոնները թույլատրում են ամերիկյան զորքերում ծառայող աֆրոամերիկացիների հանդեպ գործածել «նեգր» (negro) բառը: Դրանց համաձայն՝ այդ բառը կարելի է օգտագործել նեգրոիդ ռասային պատկանող և ամբողջովին կամ մասնակի աֆրիկյան ծագում ունեցող անձանց հանդեպ:
Բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ բառը հավելվել է կանոնադրությունում, քանի որ զինծառայողներն իրենք սեփական փաստաթղթերի ձևակերպման ժամանակ իրենց ներկայացրել են որպես «նեգրեր»: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ դա ամենամեծ հիմարություն է, որի մասին նա երբևէ լսել է:
«Նեգր» հասկացությունն ԱՄՆ-ում լայնորեն կիրառվել է ստրկավաճառության ժամանակաշրջանում: ԱՄՆ-ում ստրկությունն արգելվել է 1865 թվականի դեկտեմբերին՝ Սահմանադրությունում 13-րդ ուղղման ընդունումից հետո: 20-րդ դարում քաղաքական կոռեկտության ուժեցացման հետ մեկտեղ սևամորթ բնակչությանը նման ձևով դիմելը սկսեց ընկալվել որպես վիրավորանք: