Բաժիններ՝

Մենք կտրականապես դատապարտում ենք Ռուսաստանի սադրիչ գործողությունները. Կանադայի ԱԳՆ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը հայտարարել է, որ իր երկիրը մտահոգ է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի հնարավոր տեղաշարժերի կապակցությամբ: Այս մասին նշված է Կանադայի ԱԳՆ-ի կայքում.

«Մենք կտրականապես դատապարտում ենք Ռուսաստանի կողմից այդ սադրիչ գործողությունները: Մեր կարծիքով՝ դա ևս մեկ ապացույց է նրա, որ Կրեմլը ձգտում է միայն խոչընդոտել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Բերդը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ սեփական զորքերը դուրս բերել ոչ միայն Ուկրաինային սահմանամերձ շրջաններից, այլև՝ ինքնիշխան Ուկրաինայի տարածքից, ուր նրանք շարունակում են բռնությունները և ուր արդեն իսկ զոհվել է ավելի քան 4000 մարդ:

Բերդը հիշեցրել է Ռուսաստանի կողմից մինսկյան պայմանավորվածություններով ստանձնած սեփական պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս